Թելադրություն
Մոսկվա - Մարտի 17
Հայաստան - Մարտի 18

Թելադրության նպատակն է

ցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Հայոց լեզվի յուրացումը հեշտ չէ, սակայն հետաքրքրաշարժ է և օգտակար:

Թելադրությունը

հասարակական նախագիծ է, որն անց է կացվում կամավորական ուժերով:

Մասնակցել

կարող է յուրաքանչյուր ցանկացող՝ անկախ տարիքից, սեռից, կրթությունից, դավանանքից, մասնագիտությունից, ընտանեկան կարգավիճակից, հետաքրքրություններից և քաղաքական հայացքներից:



Գրանցվել
ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ
ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԸ ՎԱՅԵԼԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Ընտրեք հարթակը, որտեղ ցանկանում եք գրել թելադրությունը և ստացեք հատուկ համար
Գրեք թելադրությունը
Թելադրությունը
անցկացվելու է միաժամանակ մի քանի հարթակներում
Ստացեք թելադրության գնահատականը
Գնահատականը ուղարկվելու է ամեն մասնակցին առաձին և չի հրապարակվելու
Համեցեք տեքստի վերլուծությանը կամ դիտեք առցանց
Տեքստի ճիշտ գրելաձևը կվերծուլվի և կներկայացվի ձեզ
Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
Կամավորություն
Թելադրությանը կամ կազմակերպչական աշխատանքներին մասնակցելն իրականացվում է կամավորական հիմունքներով։
Անվճար մասնակցություն
Մասնակցությունը լիովին անվճար է և միշտ այդպես է լինելու:
Հասանելիություն
Յուրաքանչյուր ոք, ով կարող է թելադրություն գրել հայոց լեզվով, կարող է դառնալ թելադրության մասնակից:
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Անանունություն
Թելադրության մասնակիցները կարող են չնշել իրենց իրական անունը:
Թելադրության ստուգման մասնագիտական մոտեցում
Յուրաքանչյուր քաղաքում ստուգող հանձնաժողովը գլխավորում է պրոֆեսիոնալ բանասեր-մանկավարժը:
Ստուգման չափանիշների, անցկացման կարգի, տեքստի, ժամանակի միասնություն
Բոլոր քաղաքներում մասնակիցները գրում են միևնույն տեքստը: Միջոցառումը բոլոր քաղաքներում անցկացվում է միևնույն, նախապես որոշված, կենտրոնացված և մշակված սցենարով: Բոլոր քաղաքներում ստուգող հանձնաժողովը ղեկավարվում է միևնույն, նախապես որոշված, մշակված աշխատանքների ստուգման և գնահատման չափանիշներով:
Անցկացման հարթակներ
ԲՐՅՈՒՍՈՎ
Երեվանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան:

Թելադրող
՝ Սերգեյ Սարգսյան
ՍԼԱՎՈՆԱԿԱՆ
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան:

Թելադրող
՝ Արմեն Դարբինյան
Երևանի մշակույթի պետական քոլեջ
Երևանի մշակույթի պետական քոլեջ

Թելադրող`
Վրեժ Կիրակոսյան
Բյուրոկրատ

Բյուրոկրատ գրախանութ

Թելադրողը՝
Անահիտ Ղազարյան



ԼՈՖԹ
Ինքնազարգացման ու ժամանցի կենտրոն

Թելադրող` Էրիկ Անթառանյան



Դիլիջան
Դիլիջանի համայնքային կենտրոն

Թելադրող` Գոռ Գլումով



Գյումրի
Շիրակի պետական համալսարան

Թելադրող` Հովհաննես Հովհաննիսյան
Մոսկվա
Տնտեսագիտության բարձրագույն դպրոց

Թելադրող` Դիանա Հակոբջանյան
Ո՞վ կարող է մասնակցել, կա՞ տարիքային սահմանափակում
Թելադրությունը հասցեագրված է բոլորին, ովքեր կարող են թելադրություն գրել հայերենով: Ոչ ոք չի կարող արգելել ձեզ մասնակցել թելադրությանը, միևնույն ժամանակ՝ ստիպել, որ մասնակցեք: Մասնակցությունը բացարձակապես կամավորական է և բոլորի համար: Տարիքային սահմանափակում չկա:
Ինչպե՞ս գրանցվել թելադրության մասնակցության համար

Գրանցվելու համար անհրաժեշտ է ընտրել ԱՅՍՏԵՂ համապատասխան տարածքը, սեղմել «Գրանցվել» և հետևել հրահանգներին:

Գրանցվել հեռախոսով, էլեկտրոնային հասցեով կամ այլ միջոցներով՝ հնարավոր չէ. միայն կայքի միջոցով:

Ինչպե՞ս գրանցել այլ մարդու (երեխայի, ընկերոջ, տատիկի)
Եթե ցանկանում եք գրանցել մի քանի մարդու, ապա յուրաքանչյուրի համար պետք է անցնել գրանցման առանձին ընթացակարգ: Յուրաքանչյուր գրանցվողի կտրվի անհատական համար, որն ասելով ցանկացած մասնակից կստանա բոլոր անհրաժեշտ նյութերը՝ թելադրության օրը՝ անցկացման վայրում:
Ի՞նչ կտա ինձ մասնակցությունը
Այս հարցին ինքներդ պետք է պատասխանեք: Թելադրությանը մասնակցությունը ձեզ չի տալիս եկամուտ կամ հեղինակություն, մենք չենք բաժանում քաղցրավենիք բայց մենք մեր բոլոր մասնակիցներին հերոսներ ենք համարում: Թելադրությանը մասնակցությունը մարտահրավեր է ինքդ քեզ, պայքար՝ առաջին հերթին ինքդ քեզ հետ: Ձեր գնահատականը պիտակ չէ, սա առիթ է մտածելու՝ ինչի վրա է պետք աշխատել: Միասնական թելադրությունը հետաքրքիր է, ուրախ, սա հնարավորություն է համոզվելու, որ միայն դուք չեք սարսռում, երբ կարդում եք «աղՉիկ» կամ «բարՑր». դուք ևս մեկ անգամ կհամոզվեք, որ գրագետ լինելը ոչ թե պարզապես սովորական է, այլ դա պետք է և կարևոր ժամանակակից յուրաքանչյուր մարդու համար:
Ես գրել եմ թելադրությունը, ինչե՞ս կարող եմ իմանալ արդյունքները

Արդյունքներն ուղարկվելու են Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Ի՞նչ չափանիշներով է գնահատվում թելադրությունը
Գնահատումը կատարվում է 5 բալանոց համակարգով՝ լեզվաբանի կողմից նախ0րոք սահմանված չափանիշներով:

Ստուգիր գիտելիքներդ
Ընտրիր թելադրության վայրը և գրանցվիր
Մեզ աջակցում են
Հարցերի և առաջարկությունների դեպքում կապվեք մեզ հետ
[email protected]
+374 (93) 91-61-66