ԹԵԼԱԴՐՈւԹՅՈւՆԸ
հասարակական նախագիծ է, որն անց է կացվում կամավորական
ուժերով:
Թելադրության նպատակն է
ցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր
մարդու համար: Հայոց լեզվի յուրացումը հեշտ չէ, սակայն
հետաքրքրաշարժ է և օգտակար:
Մասնակցել
կարող է յուրաքանչյուր ցանկացող՝ անկախ տարիքից,
սեռից, կրթությունից, դավանանքից, մասնագիտությունից,
ընտանեկան կարգավիճակից, հետաքրքրություններից և քաղաքական
հայացքներից:
Ավելի քան 25 հարթակ միացել է մեր շարժմանը: